Եթե դուք հանուն շինծու «խաղաղության» պատրաստ եք մոռանալ, որ հայ եք, ապա թուրքը ձեր հայ լինելը երբեք չի մոռանա

Այն տեղեկատվական թրքահաճո այլասեռությունը, որի մեջ գլխով սուզվել են տարատեսակ իշխանամետ գործիչներ, այնքան  զզվելի է և միաժամանակ անգրագետ, որ մեկնաբանելուց առաջ պետք է լինել բժշկական դիմակով, որ հանկարծ չխեղդվես թուրքամետ քարոզչական գարշահոտից։

Ես երբեք չեմ վիրավորի իմ ընդդիմախոսներին, նույնիսկ ամենանյարդային իրավիճակում, քանի որ հասկանում եմ, որ եթե մարդ  այս կարգի հակահայկական, ապազգային և հակապետական «մտքեր» է արտահայտում, ուրեմն նա ունի լուրջ խնդիրներ տրամաբանության, հիշողության և սեփական ինքնության հետ։

Սակայն երբ այս կարգի թրքահաճո դիրքորոշում արտահայտում են  մարդիկ, ովքեր իրենց համարում են քաղաքական գործիչ, ապա չի կարելի լռել, որովհետև հենց այս մարդիկ են ձևավորում հանրային տրամադրություններ և, ցավոք,  հասարակությունը այս կարգի ապազգային աբսուրդը կարող է լուրջ ընկալել։

Դրա հետ մեկտեղ հասկանալի է, որ իշխանությունները իրենց մեջտեղից ճղում են, որ մի կերպ արդարացնեն իրենց հայակործան և հակապետական քայլերը, սակայն որքան էլ մարդ  ցանկանա,  միևնույն է, երկրագունդը կլոր է, մածունը՝ սպիտակ,  իսկ թուրքը՝ մեզ  թշնամի։

Փորձեմ պատասխանել այն հարցերին, որոնք հաճախակի լսում ենք այն մարդկանցից, որոնք ցանկանում են «եղբայրանալ» թուրքերի հետ։

1․ Դուք պնդում եք, որ 100 տարի առաջ «մեր ուղեղի մեջ մտցրել են, որ թուրքերը թշնամի են»։

Հիշեցնեմ ձեզ, որ հե՛նց թուրքերն են 100 տարի առաջ մեր «ուղեղը մտցրել», որ մենք իրար թշնամի ենք, քանզի ոչ  թե մենք ենք թուրքերի գոյությունը վտանգել, այլ թուրքերն են մեզ հետևողականորեն ոչնչացրել, և (այստեղ՝ ուշադիր) հենց իրենք են որոշել, որ մենք թշնամի ենք իրենց, այլ ոչ թե հակառակը։ Եվ մինչ այսօր դա չի փոխվել՝ Արցախյան 44-օրյա պատերազմը վկա։

2․ Դուք հարցնում եք, արդյո՞ք չի կարելի թշնամու հետ կապ հաստատել։

Ո՛Չ, չի՛ կարելի, քանի որ ձեր անհասկանալի արտահայտությունը՝ «կապ հաստատել թշնամու հետ», իր մեջ կրում է ակնհայտ թուրքական հակահայկական քարոզչական  տարրեր։ Թշնամու հետ, որը ուղղակի սպառնում է քո գոյությանը, կա՛մ պատերազմում են, կա՛մ իրեն գերեվարում են, կա՛մ հանձնվում են նրան, կա՛մ շփումները սկսում են միայն ամուր անվտանգային համակարգ ձևավորելուց հետո։ Ըստ էության դուք առաջարկում եք հանձնվել և հանձնել պետության և ՀՀ քաղաքացիների կենսական շահերը և անվտանգությունը հակահայկական պետությանը։

3․ Դուք պնդում եք, որ մենք մեր անցյալը բերում ենք բանակցային սեղանին, դրանով ինքներս մեզ զրկելով ապագայից (այս թուրքական քարոզչամեքենայի հնարքը շատ է օգտագործում Հայաստանում գործող թուրքական տեղեկատվական գործակալական ցանցը)։

Եվ այսպիսով, մենք՝ հայերս, ԵՐԲԵ՛Ք  չենք բերել մեր անցյալը բանակցային սեղան։ Դա լկտի և պրիմիտիվ սուտ է։ Դա թուրքերն են մշտապես բերել բանակցային սեղանին իրենց կողմից միլիոնից ավելի ոչնչացված  հայ կանանց, երեխաների, տարեցների «արյունը», պահանջելով, որ մենք դա մոռանանք։

Այն մարդիկ, որոնք պատրաստ են թուրքերի հետ բանակցելիս սակարկության առարկա դարձնել մեր ազգի  ոչնչացման փաստը, դրանով փաստացի խրախուսելու են թուրքերին նոր հանցագործությունները մեր դեմ։

Հուսամ՝ հասկանալի էր և մատչելի բոլոր այն մարդկանց համար, որոնք հույս ունեն «եղբայրանալ» թուրք բարբարոսների հետ։

Եթե դուք հանուն շինծու «խաղաղության» պատրաստ եք մոռանալ, որ դուք հայ եք, ապա իմացե՛ք, որ թուրքը ձեր հայ լինելը երբեք չի մոռանա։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից