ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. օրակարգում Ղազախստանի իրավիճակն է

ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ։

«Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվածների հիշատակը»,- բացելով նիստը՝ ասաց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ հանդիպումն անցկացվում է առցանց։ Քննարկման գլխավոր թեման Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններն են ու այդ երկրում իրավիճակի կարգավորումը։