Ի՞նչ գործողություններ և քայլեր են ձեռնարկել ՀՀ իշխանությունները մեր քաղաքացիների և առհասարակ տեղացի հայերի անվտանգության ապահովման համար

Կառավարությունում արթուն մարդ կա՞։

«Ռուսաստանը և Ղրղզստանը կազմակերպում եմ իրենց քաղաքացիների տարհանումը Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի օգնությամբ։

Թուրքիայի իշխանությունները խռովության առաջին օրվանից ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը Ղազախստանրց իրենց քաղաքացիներին դուրս բերելու համար»։

Ի՞նչ գործողություններ են իրականացրել ՀՀ իշխանությունները ՀՀ քաղաքացիներին (ցանկացողներին) Ղազախստանից տարհանելու համար։

Որքան ՀՀ քաղաքացի է  այս պահին գտվում Ղազախստանում, մասնավորապես Ալմաթիում, որտեղ ընթանում են փողոցային մարտեր։

Բացի  «մեծ-մեծ» խոսելուց ՀՀ քաղաքացիների իրավունքների մասին, հստակ՝ ի՞նչ գործողություններ և քայլեր են ձեռնարկել ՀՀ իշխանությունները մեր քաղաքացիների և առհասարակ տեղացի հայերի անվտանգության ապահովման համար։

 

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից։