Ղազախստանյան պաշտոնական տեղեկատվական հարթակից ջնջվել է 164 զոհի մասին լուրը

Ղազախստանյան Telegram-ալիքից, որտեղ պաշտոնական տեղակատվություն է հրապարակվում երկրում տիրող իրավիճակի մասին, հեռացվել է հաղորդագրությունն այն մասին, որ անկարգությունների զոհ է դարձել 164 մարդ, ու ամենաշատը՝ Ալմաթիում (103 մարդ)։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնում է Vласть ղազախստանյան պարբերականը, երկրի առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ իրենք այդպիսի տվյալներ չեն տվել։

Ավելի վաղ նշվում էր 18 ուժայինի ու փողոցային ակցիաների 26 մասնակցի մահվան մասին։