Դեպի Կարս այսօրվա քայլերթը ադրբեջանցի մասնակիցները նմանեցրել են 2019թ․-ի աշնանը և 2020թ․-ի գարնանը ադրբեջանական դրոշներով Ադրբեջանից դեպի Շուշիի կողմ քայլերթին

Ներկայիս Թուրքիայի Սարիղամիշում այսօր տեղի է ունեցել բազմահազարանոց քայլերթ՝ նվիրված , այսպես ասած, Սարիղամիշի ճակատամարտի հաղթանակի 107-րդ տարեդարձին։ Այս քայլերթն այդքան էլ ուշադրություն չէր գրավի, եթե պատմության մեջ առաջին անգամ դրան չմասնակցեին ռազմական էլիտան։ Քայլերթը կրել է ռազմական բնույթ, ինչն արտացոլվել է բարձրագույն ռազմական ներկայացուցչինչեի ներկայութամբ։ Հատկանշական է, որ պետական հաղորդագրության մեջ նշվում է, որ Սարիղամիշի ճակատամարտում, որը կառավարել է Էնվեր փաշան, ռուսներին ջախջախիչ պարտության են մատնել։

Դեպի Կարս քայլերթին մասնակցել են Երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Մուհարեմ Քասապօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ընտանեկան հարցերի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանիկը, Կարսի նահանգապետը , 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յավուզ Թուրքգենջին, 9-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Էրխան Ուզունը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներ Ահմեդ Արսլանը և Յունուս Քիլիչը և այլ քաղաքական , ռազմական գորժիչներ։

Ի դեպ, դեպի Կարս քայլերթը ադրբեջանցի մասնակիցները նմանեցրել են 2019թ․-ի աշնանը և 2020թ․-ի գարնանը ադրբեջանական դրոշներով Ադրբեջանից դեպի Շուշիի կողմ քայլերթին․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։