Ադրբեջանցիներին հորդորում եմ չտանջվել․ Ոսկանյան

Օգտահաշիվս արգելափակել ցանկացող ադրբեջանցիներին հորդորում եմ չտանջվել և իբր «ատելության խոսքի» պատճառով «Ֆեյսբուքին» չբողոքել, որովհետև այդպիսի խոսքով երբեք հանդես չեմ գալիս։

Ուստի արգելսփակումը և գրառման հեռացումն ու հետ վերադարձն առավելագույնը տևում են ընդամենը մի քանի ժամ։

Հայաստանն այս լուսանկարի ետնապատկերի տաճարի նման այժմ, ցավոք, խոնարհված է, բայց վեհ և հուժկու։ Զգուշացեք այն օրից, երբ մենք կվերականգնենք այդ Տաճարը։

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից