Երևանցին պետք է որոշի՝ իր քաղաքում որտեղ ինչ է դրվելու

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը գրել է

«Սիրելի Երևանցիներ, որպես Երևանի ավագանու անդամի՝ դիրքորոշում հայտնելու նպատակով ինձ է ուղարկվել այս հուշարձանի էսքիզը և կից ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի ուղեկցող գրությունն առ այն, որ Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում՝ Ռուսաստանի հրապարակում նախատեսվում է հայ-ռուսական բարեկամությանը նվիրված հուշարձանի տեղադրում:

Ինքս կարծում եմ, որ Երևանցին պետք է որոշի իր քաղաքում որտեղ ինչ է դրվելու կամ առհասարակ դրվելու է, թե ոչ:

Ուստի խնդրում եմ Երևանցիներին իրենց դիրքորոշումը հայտնեն այս կապակցությամբ գրառմանս տակ թողնելով մեկնաբանություն՝ ԿՈՂՄ կամ ԴԵՄ: