ԱԻՆ-ը շտապօգնության 7 հենակետ է տեղադրել 5 մարզում, ամենաշատը՝ Սյունիքում (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը շտապօգնության 7 հենակետ է տեղադրել 5 մարզում, ամենաշատը՝ Սյունիքում։ Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից:

Ռազմավարական նշանակության ավտոճանապարհների տաքացման կետերում նաև գիշերելու հնարավորություն կա։

Փրկարարները ոչ միայն վարորդներին և ուղևորներին են օգնության հասնում, այլև անհրաժեշտության դեպքում հարակից համայքների բնակիչներին։

Մանրամասները` տեսանյութում