Ալեն Սիմոնյանը պաշտոնանկ է արել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալին և իր օգնականին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնից ազատել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալին։

ԱԺ պաշտոնական էջում հրապարակված որոշման մեջ նշված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի դիմումը՝ կարգադրում եմ.

  1. 2022 թվականի հունվարի 3-ից Աննա Գրիգորյանին ազատել  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»։

Մեկ այլ որոշմամբ, նույն օրը նա ազատել է իր օգնականին՝ Աղասի Մարգարյանին։