Ղազախստանում մոտ չորս հազար ահաբեկիչ է ձերբակալվել

Ղազախստանում ձերբակալվել է մինչև չորս հազար ահաբեկիչ, ամենամեծ թվով ձերբակալությունները տեղի են ունեցել Ալմաթիում, հաղորդում է տեղական Vласть թերթը՝ հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ին։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հաղորդվում է, որ «Ղազախստանում ձերբակալվել է մինչև 4000 ահաբեկիչ», մինչդեռ «ամենաշատը կալանավորվել է Ալմաթիում»։ Բացի դրանից, ընդգծվում է, որ մաքրման գործողության ընթացքում «կանխվել է ավելի քան 100 հոգու գործունեությունը»։

Ինչպես ընդգծել են ՆԳՆ-ից, ձերբակալվածներին սպառնում է ցմահ ազատազրկում։

Հիշեցնենք, որ  Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։

Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հրամանագրով հունվարի 5-ից արտակարգ դրություն է մտցրել Ալմաթիի երկրամասում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը։ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել երկրում ահաբեկչական սպառնալիքի հաղթահարմանը։

Հունվարի 10-ը հայտարարվել է համազգային սգի օր։