Թուրքիան, ընդունելով, որ Ղազախստանում այս պահին չի կարող իշխանափոխություն լինել, փորձում է սիրաշահել Ղազախստանի իշխանությանը․ Փորձագետ

Թուրքիան, ընդունելով, որ Ղազախստանում այս պահին չի կարող իշխանափոխություն լինել, փորձում է սիրաշահել Ղազախստանի իշխանությանը։

Այսօր Էրդողանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ղազախստանի նախագահի և Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հետ։

Ըստ էության, Էրդողանը փորձել է համոզել Ղազախստանի նախագահին, որպեսզի Թուրքիան ևս ԹՊԿ-ի շրջանակներում ներկայացվածություն ունենա Ղազախստանում։ Ինչը մերժվել է շատ հետաքրքիր դիվանագիտական քայլով։ Հունվարի 11-ին ԹՊԿ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների մակարդակով արտահերթ հանդիպման առաջարկին, Ղազախստանից պատասխանել են որ կարող են միայն առցանց հանդիպման մասնակցել։ Ի դեպ, հանդիպումը նվիրված է լինելու հենց Ղազախստանին։

 

Ռազմական փորձագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։