Նազարբաևի նախկին խորհրդականը Ղազախստանում ճգնաժամի պատճառներից մեկը համարում է դավաճանությունը

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախկին խորհրդական, մշակույթի և տեղեկատվության նախկին նախարար Երմուխամետ Երթիսբաևը երկրում ճգնաժամի պատճառներից մեկը համարում է որոշ պաշտոնյաների և իրավապահների դավաճանությունը: Երթիսբաևը այս մասին ասել է «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում:

Նրա կարծիքով՝ ներկայումս Ղազախստանում տեղի ունեցածը դարձել է ամենալուրջ ճգնաժամը 30 տարվա ընթացքում ողջ հետխորհրդային տարածքում:

«Պետական հեղաշրջման նման փորձի մասշտաբները, զինված խռովությունը ապշեցնում են, այնքան հզոր կազմակերպություն է, որ առանց իշխանության բարձրագույն էշելոնի դավաճանների, հատկապես իրավապահ մարմինների, հնարավոր չէր իրականացնել», – նշել է Երթիսբաևը: