Շոյգուն փակ ուղիներով քննարկումներ է վարում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարնեի հետ

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մշտական աշխատանքային կապ է պահում Ղազախստանի պաշտպանության նախարարի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը փակ ուղիներով փոխգործակցում է ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերների՝ Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարների հետ՝ քննարկելով խաղաղապահ զորակազմի տեղափոխումը և Ղազախստանում խաղաղապահ գործողությունների իրականացումը: Բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվում: