Փարաքարի համայնքապետարանի մոտից 9 անձ է բերման ենթարկվել․ ոստիկանություն
Փարաքարում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով 9 անձ բերման են ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնել են ՀՀ Ոստիկանությունից՝ նշելով, որ նյութեր են նախապատրաստվում փաստի հետ կապված:
Հիշեցնենք, որ առավոտյան Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները ներխուժել էին համայնքապետարանի շենք և ոստիկանների հետ բախում էր եղել:
Փարաքարում ավագանու նիստը, չսկսված ընդհատվել էր՝ նիստը վարողի շուրջ անհամաձայնության պատճառով։ Ընտրություններին մասնակցած կուսակցությունները քննարկումներից հետո փորձում են համաձայնության գալ և նիստ անցկացնել: Նիստը վերսկսվել է և այս պահին շարունակվում է: