Պանթուրքիզմին որոշել են հարվածել Ղազախստանում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններից և այդ երկիրն ապակայունացնելու նպատակ հետապնդող արտաքին ուժերից։ Սերգեյ Շաքարյանցի դիտարկմամբ՝ Ղազախստանում դիմադրություն է պանթուրանական ուժերի դեմ և այնտեղ այսպես կոչված հեղափոխությունը ճնշելու դեպքում պանթուրանիզմը պարտություն կկրի այդ մարտում։

Անդրադարձանք նաև Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի կառավարության նախաձեռնությանը և դրա հեռահար նպատակներին։ Ի՞նչ կտա իրանական հյուպատոսության առկայությունը Սյունիքում Հայաստանին, և արդյո՞ք դրանով փարատվում են Սյունիքը այս կամ այն ձևաչափով թուրքական տանդեմին հանձնելու մտահոգությունները։ Հաղորդման հյուրն ասաց, որ ամեն դեպքում իրանական գլխավոր հյուպատոսության առկայությունը քիչ թե շատ կնվազեցնի թուրքական ագրեսիան ու հավակնությունները Հայաստանի այդ մարզում։ Ըստ նրա՝ այդ նախաձեռնությունը նաև նպատակ ունի Չինաստանի հետ Սև ծով-Կասպից ծով ծրագրի համար հենակետ ստեղծել։

Մանրամասները՝ տեսանյութում