Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները

«Հենակետ» վերլուծական կենտրոնը հակիրճ ներկայացրել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները։

Ռուսաստան

  • Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Պաշտպանական-արդյունաբերական համալիրը 2021 թվականին ՌԴ զինված ուժերին նոր սպառազինությամբ օգնել է ավելի քան 71%-ով:
  • ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչյովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ռազմական գործողություն նախաձեռնել Ուկրաինայի դեմ, սակայն իրավունք ունի իր զինված ուժերն օպերատիվ կերպով օգտագործել արտասահմանում ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու համար՝ նրանց վրա հարձակման դեպքում։
  • Ղրիմը ուժեղացված է նոր դեսանտային գնդով։ Ռուսաստանի օդադեսանտային զորքերի հրամանատար Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է. «Պսկովում և Ղրիմում երկու դեսանտա-գրոհային գնդեր են ձևավորվել դեսանտա-գրոհային դիվիզիաների կազմում, որոնք ուժեղացրել են մեր Զինված ուժերի մարտական ներուժը երկրի արևմուտքում և հարավում»:
  • 2022 թվականին արդիականացված Սու-30ՍՄ 2 միավոր կործանիչներ կընդգրկվեն Բալթիական նավատորմի 4-րդ գվարդիական գրոհային ավիագնդի կազմում, ինչը կուժեղացնի տարածաշրջանում Ռուսաստանի ռազմածովային ուժերի մարտական հնարավորությունները:
  • Ռուսաստանի ռազմածովային ուժերի Բալթյան նավատորմի «Сообразительный» կորվետի անձնակազմը հաջողությամբ հետ է մղել պայմանական հակառակորդի հրթիռային գրոհը՝ ռադիոէլեկտրոնային հակազդեցության պայմաններում «Ռեդուտ» ԶՀՀ-ի կիրառմամբ:
  • Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է՝ «Վաշինգտոնը պատրաստ է քննարկել Ռուսաստանի մտահոգությունները, սակայն հրապարակավ չի հայտարարի այն հարցերի մասին, որոնք ցանկանում են քննարկել Մոսկվայի հետ։ ՌԴ-ի հետ երկխոսության մի շարք ուղղություններով հնարավոր է զգալի առաջընթաց։ Բայդենը Պուտինին կտեղեկացնի, որ Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման համար դիվանագիտական հնարավորություններ կան»։
  • «The Foreign Policy» պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին տեղեկացնելու է, որ Վաշինգտոնը ուժեղացնելու է ՆԱՏՕ-ի արևելյան թևը, եթե Ռուսաստանը շարունակի ուկրաինական սահմանների մոտ ռազմական ներկայության «ավելացումը»:
  • ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները Ժնևում տեղի կունենան հունվարի 10-ին։ Կհանդիպեն ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը: Մոսկվան ձգտելու է հասնել անվտանգության ամուր երաշխիքների։ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը տեղի կունենա հունվարի 12-ին, հունվարի 13-ին խորհրդակցություններ կանցկացվեն ԵԱՀԿ-ում:
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ռուսաստանի և Տաջիկստանի միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:
  • Վլադիմիր Պուտինը Բայդենի հետ զրույցում ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքը պետք է լինեն ամուր իրավական երաշխիքները, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արևելք և սպառնալից սպառազինության համակարգերի տեղակայումը ռուսական սահմանների անմիջական հարևանությամբ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն էլ իր հերթին ընդգծել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ պատասխանատվությունը Եվրոպայում և աշխարհում ընդհանուր առմամբ կայունության ապահովման համար, ինչպես նաև այն, որ Վաշինգտոնը մտադիր չԷ Ուկրաինայի տարածքում հարվածային հարձակողական սպառազինություններ տեղակայել:
  • ՌԴ ԶՈւ գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Գոստևը հայտարարել է, որ КА-52 ուղղաթիռները, Су-25СМ3 ինքնաթիռները, որոնք հագեցած են նորագույն թիրախային համալիրներով, ինչպես նաև C-350 «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգը պետական պաշտպանական պատվերի շրջանակներում համալրել են Հարավային ռազմական օկրուգի 4-րդ բանակի օդուժի և ՀՕՊ ուժերի սպառազինությունները։ «Այսօրվա դրությամբ բանակում տեխնիկայի և սպառազինության նոր և արդիականացված նմուշների ցուցանիշը կազմում է 88 տոկոս։ Ընդ որում, ժամանակակից ավիացիոն տեխնիկայով ապահովվածությունը 81 տոկոս է (նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 3,5 տոկոսով), ռադիոէլեկտրոնային տեխնիկայով ՝ 82 տոկոս (ինչը 7 տոկոսով ավելի է նախորդ տարվանից), իսկ զենիթահրթիռային զորքերի տեխնիկայով՝ 100 տոկոս», – ասել է Գոստևը:
  • Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի «Գրոմ» անունը կրող հրամանատարաշտաբային զորավարժությունները տեղի կունենան ընթացիկ տարվա սկզբին:
  • Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները հանդես են եկել միջուկային պատերազմի անթույլատրելիության, ինչպես նաև սպառազինությունների մրցավազքը կանխելու հայտարարությամբ: «Մենք հայտարարում ենք, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»։ 

Ղազախստան

  • Ոստիկանության զգալի ուժեր են կուտակվել Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (Աստանա), որտեղ թափ են հավաքել հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները:
  • Ղազախստանի անվտանգության ուժերը հասել են Ակտաու քաղաքում զանգվածային բողոքի ակցիաների անցկացման շրջան։ Ոստիկանները հանդերձված են ցուցարարներին ցրելու համար։
  • Ղազախստանում ցուցարարներն արգելափակել են մի քանի ռազմական բեռնատարներ, որոնք անկարգությունների գոտի են տեղափոխել հավելյալ ուժերի։ Հաղորդվում է, որ ռազմական շարասյուները փորձել են անցնել տափաստանով՝ շրջանցելով արգելափակված ճանապարհները։
  • Զանգվածային ակցիաներ և ոստիկանության հետ բախումներ են տեղի ունենում Ղազախստանի բազմաթիվ քաղաքներում: Թալդըքորգանում և Ալմաթիում շարունակվում են ցուցարարների ձերբակալությունները: Քըզըլորդում ակտիվիստները փորձում են ուժայինների պատնեշը ճեղքել։ Մանգիստաուի մարզում գրոհում են շրջանի վարչակազմերի վրա։
  • Ղազախստանի Մանգիստաուի մարզում հակակառավարական ցույցերի մասնակիցները ամենագնացներով հետապնդել և արգելափակել են ռազմական շարասյունները։
  • Ղազախստանի մի շարք քաղաքների տարածքում շարժական ինտերնետի աշխատանքի սահմանափակումները «կապված չեն պրովայդերների գործունեության հետ»: Տեղական կապի օպերատորները ուղղակիորեն խոսում են այն մասին, որ պատճառը իրավասու մարմինների կողմից ազգային անվտանգության ապահովումն է: Չնայած գազի գնի իջեցման նախնական պահանջին, բողոքի ակցիայի մասնակիցները նորանոր պահանջներ են առաջ քաշում, որոնց թվում է կառավարության հրաժարականը։
  • Ղազախստանի հարավում գտնվող Շիմքենդ քաղաքում նույնպես իշխանությունները կենտրոնացրել են զգալի ուժեր, այդ թվում՝ ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ և զինվորականներ, անկարգությունները չեզոքացնելու համար։
  • Ղրղըզ սահմանապահները ուժեղացնում են ծառայության ռեժիմը Ղազախստանի հետ սահմանին ՝ հարևան պետության տարածքում զանգվածային ցույցերի ֆոնին։
  • Ղազախստանի անվտանգության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղափոխվում Ալմաթիի կենտրոն։ Ալմաթիի փողոցներում ոստիկանական մեքենաներ են այրվում։ Ի դեպ, հենց այս քաղաքն է համարվում Ղազախստանի բողոքի քարտեզի առավել «թեժ կետը»։
  • Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ից մինչև հունվարի 19-ի կեսգիշեր արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Ալմաթի քաղաքի և Մանգիստաուի մարզի տարածքում:
  • Ալմաթիում արտակարգ դրությունից բացի պարետային ժամ է սահմանվում 23.00-ից մինչև 7.00: Սահմանափակվել են քաղաքի ելքերն ու մուտքերը։
  • Ալամթիում ոստիկանությունն անցել է ցուցարարների կողմը։ Քաղաքի կենտրոնական հրապարակում արգելապատնեշներ են հանվել, ուժայինները դուրս են բերում հատուկ տեխնիկան։ Ղազախստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ անկարգությունների հետևանքով տուժել են ներքին ոստիկանության 95 աշխատակիցներ, վնասվել է 37 ծառայողական ավտոմեքենա:
  • Ղազախստանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տվել։
  • Ղազախստանի ազգային գվարդիայի զրահամեքենաները տեղակայված են «Աստանա» հրապարակում ՝ Ալմաթիի վարչական օբյեկտները պաշտպանելու համար:
  • Նախագահ Տոկաևի հրամանով Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատվել է երկրի առաջին նախագահ Նազարբաևի զարմիկը:
  • Ղազախստանում վերջին օրերի ակտիվ բողոքի ակցիաների հետևանքով տուժել են անվտանգության ուժերի 137 աշխատակիցներ և 53 քաղաքացիական անձինք, հոսպիտալացվել է 40 մարդ, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքում են գտնվում 7 տուժածներ, որոնցից 4-ը ոստիկանության աշխատակիցներ են:
  • Ղազախստանի Ատոբա քաղաքում ցուցարարներին ցրելու համար կիրառվում են ջրցան մեքենաներ։
  • Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան քաղաքում պարետային ժամ է հայտարարվել ժամը 23:00-ից մինչև 7:00: Քաղաքում սահմանված է երթևեկության, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների ազատության սահմանափակում։
  • Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի հին նստավայրը Ալմաթիում։ Ուժայինները կիրառել են լուսաձայնային նռնակներ և ոչ ռեակտիվ զինամթերք, սակայն չեն կարողացել զսպել ամբոխին։
  • Կրեմլում հայտարարել են, որ Ղազախստանը բողոքի ակցիաների հետ կապված օգնություն չի խնդրել Ռուսաստանից։ Սկսել են տեղեկություններ հայտնվել այն մասին, որ երկիր է ժամանել ռուսական ռազմական ինքնաթիռներ։
  • Ղազախստանի ազգային գվարդիայի մի քանի մարտիկներ Ակտաու քաղաքում զրահատեխնիկայի հետ միասին անցել են ցուցարարների կողմը։
  • Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Նազարբաևի փոխարեն ստանձնում է երկրի անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը: Նուրսուլթան Նազարբաևը, որը պետք է ցմահ զբաղեցներ Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, պաշտոնանկ է արվել։ Տոկաևը հայտարարել է, որ գործելու է կոշտ և չի լքելու երկիրը: Նախագահի խոսքով՝ անվտանգության ուժերի աշխատակիցների մեջ կան սպանվածներ։
  • Թալդըքորգանում ցուցարարները քանդում են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանը։
  • Ցուցարարները գրավել են Ալմաթիի միջազգային օդանավակայանը։ Աթիրաուում սպանվել է ցուցարարներից մեկը։ Ակտաուի օդանավակայանը դադարեցրել է չվերթների ընդունումն ու բացթողումը։ Ռուսական «Աերոֆլոտը» չեղյալ է հայտարարել դեպի Ղազախստան թռիչքները։
  • Ոստիկանության աշխատակիցները Ալմաթիում ոստիկանության շենքից կրակ են բացել ցուցարարների վրա։ Մարտական զենքը բացահայտորեն կիրառվում է և ուժայինների և ցուցարարների կողմից։
  • Ամբողջ Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն։
  • Ղազախստանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ լեյտենանտ Մարատ Հուսաինովը հայտարարել է. «Բանակը պատրաստ է ապահովել Ղազախստանի անվտանգությունը»։
  • Ցուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» հեռուստաընկերության մասնաճյուղը։
  • ՀԱՊԿ երկրները հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկեն Ղազախստան։
  • Ալմաթիում գիշերը իրականացվել է «հակաահաբեկչական գործողություն»։
  • Ալմաթիի միջազգային օդանավակայանը հաջողվել է ազատել ամբոխից, սակայն առայժմ պարզ չէ՝ կբացվի՞ արդյոք տերմինալը ուղևորների համար:
  • Ղազախստանում ժամանակավորապես դադարեցրել են բանկերի աշխատանքը:
  • Առավոտյան Ալմաթիի քաղաքապետարանի դիմաց կրակոցներ են հնչել ոստիկանների և քաղաքապետարանի շենքի մոտ գտնվող մարդկանց միջև։
  • Տեղեկություններ են ստացվել ինտերնետի խափանումների մասին: Ղազախստանի որոշ պետական հաստատությունների կայքերն անհասանելի են։
  • Ղազախստանի առաջին նախագահ և երկրի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը կարող է մոտ ժամանակներս հեռանալ Հանրապետությունից և բուժման նպատակով մեկնել Ռուսաստան:
  • Հնարավոր է Կուբինկայից Ղազախստան տեղափոխվեն ՌԴ ԶՈւ 45-րդ գնդի ստորաբաժանումներ և հատուկ գործողություններ իրականացնող ուժեր: 

Թուրքիա

  • Թուրքիայում ընթանում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի համար Ada տեսակի առաջին կորվետի շինարարությունը:
  • Աճել է Թուրքիայի ազգային զինված ուժերին զենքի մատակարարումը 2021 թվականին, ինչպես նաև պաշտպանական արտահանումը, նաև ընդլայնվել է թուրքական արտադրության զինամթերքի անվանացանկը։
  • ՀՀ ԱԱԾ տեղեկատվության համաձայն, 44-օրյա պատերազմի ընթացքում Ղարաբաղում հարուցվել է Թուրքիայի և Ադրբեջանի օգտին պետական դավաճանության միայն մեկ գործ:
  • Թուրքական ժանդարմերիան շարունակում է ստանալ «T-129 Atak» հարվածային ուղղաթիռներ, որոնք ակտիվորեն ներգրավված են Իրաքի հյուսիսում քրդական ռազմականացված կազմավորումների դեմ գործողության անցկացման գոտում։

 

Իրան

  • Թեհրանը հունվարին Մոսկվայի հետ կստորագրի անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության մասին լայնածավալ համաձայնագիր, որի շրջանակներում Ռուսաստանից կգնի Су-35 կործանիչներ, С-400 զենիթահրթիռային համալիրներ և ավելի քան 10 մլրդ դոլար ընդհանուր գումարի ռազմական արբանյակներ:
  • Իրանի նոր նախագահ Իբրահիմ Ռաիսին արդեն հունվարին կարող է պաշտոնական այցով ժամանել Ռուսաստան, որի շրջանակներում սպասվում է ռազմատեխնիկական համագործակցության մասին լայնածավալ պայմանագրի ստորագրումը Թեհրանի և Մոսկվայի միջև:
  • Իրանի ԻՀՊԿ հարվածային անօդաչուն ոչնչացրել է տեղի գրոհայինների մի խումբ, որոնք դեկտեմբերի 25-ին հարձակվել են զորամասերից մեկի վրա և սպանել երկու զինվորի:
  • Լիբանանի “Հըզբոլլահ” ռազմականացված խմբավորման և պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել Բեյրութում, որտեղ The Jerusalem Post պարբերականի տեղեկություններով՝ քննարկվել է Իսրայելի դեմ համատեղ ռազմական գործողությունների համակարգումը էսկալացիայի դեպքում: Իսրայելը պահանջում է ԱՄՆ-ից չգնալ Թեհրանի հետ գործարքի և թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։
  • ԻՀՊԿ-ի հետ կապված իրանական «Qeshm Fars Air» ավիաընկերությունը վերջին շաբաթների ընթացքում ակտիվորեն սպառազինություն է տեղափոխում Եթովպիա, որը ռազմական գործողություն է իրականացնում ապստամբների դեմ: «Qeshm Fars Air»-ը և նրա Boeing 747-ը Իրանի և Սիրիայի միջև «զենքի արտահանման» ակտիվ մասնակից է:
  • «Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» տեղեկություններով լիբանանյան «Հըզբոլլահը» թաքցնում է Իրանի կողմից բունկերում տեղադրված անօդաչու սարքերը Դամասկոսից հարավ գտնվող հին ռազմակայաններից մեկում՝ այդպիսով փորձելով անօդաչու թռչող սարքերը պահպանել իսրայելական հարվածներից:

Իրաք

  • Իրաքի վարչապետը պաշտոնապես հայտարարել է երկրից օտարերկրյա զորքերի դուրսբերման մասին։
  • Հունվարի 1-ին Բաղդադում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա՝ պահանջելով դուրս բերել Իրաքից բոլոր օտարերկրյա ուժերին։ Միջոցառումը նվիրված էր նաև ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության հերթական տարելիցին: Անցյալ տարվա վերջին ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հայտարարել էին Իրաքում մարտական առաքելության ավարտի մասին, սակայն տեղական անվտանգության ուժերի ուսուցման գործընթացը շարունակվում է։
  • Իրաքի հյուսիսում գտնվող թուրքական ռազմակայանը հունվարի 1-ին հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից՝ ինքնաշեն ԶՀՀ-ի կիրառմամբ։

Սիրիա • Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ոչնչացրել են Սիրիայի Հալեպ նահանգում օտարերկրյա վարձկանների ամենախոշոր բազան։

  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռները մի շարք հզոր հարվածներ են հասցրել գրոհայինների օբյեկտներին Սիրիայի Իդլիբ նահանգում:
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի համաձայն հունվարի 14-ը կնշվի որպես զինված ուժերում խողովակաշարային զորքերի օր։
  • ՌԴ-ում անցկացված հարցումների արդյունքների համաձայն, Ռուսաստանի քաղաքացիների ավելի քան 90 տոկոսը վստահ է, որ զինված ուժերը կարող են պաշտպանել երկիրը, հարցվածների 88%-ը հպարտ է բանակով և նավատորմով։
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռներն դեկտեմբերի 31-ին մի շարք հարվածներ են հասցրել գրոհայինների օբյեկտներին Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում և արևմուտքում:
  • Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռները երրորդ օրն անընդմեջ հարվածներ են հասցնում գրոհայինների օբյեկտներին Սիրիայի Իդլիբ նահանգում:
  • Կոալիցիոն ուժերի մարտական ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիայի արևելքում անվտանգության շահերից ելնելով։
  • Հունվարի 4-ին Սիրիայի երկնքում կոալիցիոն ուժերի ակտիվություն է նկատվում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon կործանիչների կողմից հայտնաբերվել և կանխվել է երկրի վրա հարվածների «անխուսափելի սպառնալիքը»։
  • Սիրիական Դեյր էզ Զոր նահանգում ամերիկյան ռազմաբազան կրկին հրթիռակոծվել է, չնայած այն բանին, որ Սիրիայի հյուսիս-արևելքում գրոհայինների արձակման ուղղությամբ Eurofighter Typhoon կործանիչները կանխարգելիչ հարվածներ են հասցրել։ 

Իսրայել

  • Անհայտ անձինք կրակ են բացել Իսրայելի Պաշտպանության նախարարության մի խումբ կապալառուների վրա Գազայի հետ սահմանին։ Մեկ մարդ ոտքի վնասվածք է ստացել։ Իսրայելական տանկն ի պատասխան գնդակոծել է Համաս-ի չորս դիտակետերը։
  • Իսրայելի պաշտպանության բանակը փակում է Գազայի հատվածին հարող երկրի տարածքը հնարավոր էսկալացիայից խուսափելու համար։
  • Պաղեստինյան խմբավորումները հայտարարում են մարտական պատրաստության բարձրացման մասին։ «Ալ Ղուդս» արմատական բրիգադները պատրաստվում են էսկալացիայի՝ Իսրայելի բանտում գտնվող իր առաջնորդներից մեկի առողջության վատթարացման ֆոնին։ Իսրայելի պաշտպանության բանակն ուսումնասիրում է Գազայի հատվածից հրթիռների արձակման համար պատասխան գործողությունների տարբերակները։
  • Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը հայտարարել է. «Մենք անվտանգության ոլորտում կապեր ունենք Ռուսաստանի հետ, և դա վերաբերում է նրան, թե ինչ է կատարվում Սիրիայում։ Նրանք գիտեն, որ մենք չենք հանդուրժի Իրանի երկարաժամկետ ներկայությունը Սիրիայում։ Այնտեղ կան ռուսական զորքեր, և դա պարտավորություններ է դնում և մեր, և նրանց վրա։ Ռուսական «Իլ-20 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Իսրայելը ամեն ինչ անում է Սիրիայում ռուս զինվորների անվտանգության համար: Մենք ունենք հատուկ կոնտակտային մեխանիզմ»։
  • Հունվարի 1-ին ժամը 07։00-ի սահմաններում, երկու ռեակտիվ արկ է արձակվել «Իսլամական ջիհադի» զինյալների կողմից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ: Երկու հրթիռներն էլ ընկել են ծովը։ Երկու հրթիռներն էլ եղել են զինվորականների վերահսկողության տակ, ՀՕՊ տագնապի ազդանշան չի միացվել բնակչության շրջանում պանիկայից խուսափելու համար։ Ըստ պաղեստինյան ԶԼՄ-ների, հրթիռների գործարկումը պատահականության արդյունք է։
  • «Երկաթե գմբեթ» ԶՀՀ-ի լրացուցիչ մարտկոցներ են տեղակայվել Իսրայելի կենտրոնում Գազայի հատվածի տարածքից հրթիռային արձակումներից հետո, հնարավոր էսկալացիային պատրաստ լինելու համար:
  • Իսրայելը ազատել է իր տարածքը քաղաքացիական ինքնաթիռներից, ամեն վայրկյան սպասվում է իսրայելական բանակի հարվածները Գազայի հատվածի օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան առավոտյան հրթիռակոծության
  • Հունվարի 1-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակ հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գրոհայինների օբյեկտներին՝ ի պատասխան առավոտյան հրթիռակոծության։
  • Գազայի հատվածում հարվածներ են հասցնում նաև Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները՝ կրակելով ջերմային թակարդների ուղղությամբ։
  • Իսրայելի պաշտպանության բանակի «Աթալեֆ» ուղղաթիռը (Eurocopter AS565 Panther) կործանվել է Հայֆայի ափերի մոտ։ Միջադեպի հետևանքով երկու օդաչուներ զոհվել են։
  • Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ» խմբավորման օբյեկտներին սիրիական Կունեյտրայում։

Աֆղանստան

  • Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Գանին բրիտանացի գեներալ Նիկոլաս Քարթերի հետ զրույցում հայտարարել է, որ Քաբուլի անկումը «Վաշինգտոնի նկատմամբ ավելորդ վստահության» արդյունք է:
  • «The Washington Post» պարբերականը գրում է, որ Աֆղանստանի անվտանգության ուժերի շուրջ 4000 աշխատակիցներ զոհվել և ավելի քան հազարը անհետ կորել են 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը «Թալիբանի» դեմ ակտիվ մարտական գործողությունների ընթացքում։
  • Քաբուլում տեղի է ունեցել հերթական պայթյունը։ Աֆղանստանում Թալիբների իշխանության գալուց հետո ԻՊ-ի ահաբեկիչների հարձակումները տեղի են ունենում գրեթե ամեն օր:
  • Աֆղանստանի ՌՕՈւ-ն կորուստներ ունի՝ Մի-17 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Քանդահար նահանգում ջրհեղեղի գոտում փրկարարական գործողությունների ժամանակ:

Ուկրաինա

  • 2022 թվականին ԱՄՆ-ը Կիևին 20 մլն դոլար կհատկացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանների ամրապնդման համար:
  • Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ուկրաինան այսօր Ռուսաստանի կողմից ագրեսիայի սպառնալիք չի տեսնում։
  • Դոնբասում իրավիճակի կարգավորման «նորմանդական ձևաչափի» շուրջ Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների քաղաքական խորհրդականների բանակցությունները տեղի կունենան հունվարի 6-ին ռուսական կողմի հրավերով:
  • Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մակարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ են ընթանում Կիևին ամերիկյան սպառազինությունների մատակարարման շուրջ, որոնք նախկինում նախատեսված էին Աֆղանստանին:
  • 2021 թվականին օտարերկրյա գործընկերների կողմից Ուկրաինային մատակարարվել է 450 մլն. դոլարի չափով սպառազինություն: Մատակարարումների առյուծի բաժինը պատկանում է ԱՄՆ-ին՝ Island տիպի պարեկային նավակներ, HMMWV ամենագնացներ, Javelin հակատանկային կառավարվող հրթիռներ։
  • Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Կիևը սահմանին ռուսական զորքերի մեծ կուտակումներ չի արձանագրում: Առանձին շարժումներ տեղի են ունենում, սակայն դա բավական չէ, կարծել, որ տեղի կունենա ներխուժում։
  • Էստոնիան ծրագրում է կառավարվող հրթիռներ մատակարարել Ուկրաինային, մասնավորապես՝ ամերիկյան արտադրության Javelin հակատանկային հրթիռային համալիրներ և գերմանական 122 միմիլետրանոց հաուբիցներ։ Եթե հակատանկային սպառազինությունը մատակարարելու համար Տալլինը պետք է հավանություն ստանա միայն ԱՄՆ-ից, ապա հաուբիցների մասով՝ Ֆինլանդիայից և Գերմանիայից, որտեղից նրանք ժամանել են ի սկզբանե։
  • «Ռուսական ներխուժման» ֆոնին Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի ռազմական աջակցության համար Պենտագոնը հաջորդ տարի 150 մլն դոլար կհատկացնի։ Թռչող սարքերի գնման համար ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի 75 մլն դոլար, իսկ Ուկրաինային տրամադրվող ռազմական ծախսերի ընդհանուր գումարը կկազմի 300 մլն դոլար։
  • 2021 թվականին թուրքական զենքի խոշորագույն ներկրողը եղել է ԱՄՆ-ը, զենքի առևտրի ծավալը կազմել է 1,13 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում Ադրբեջանն է, իսկ Ուկրաինան 202 մլն դոլարով զբաղեցնում է 8-րդ տեղը։ Անցած տարի Կիևը թուրքական զենք գնելու համար ծախսել է 124 մլն դոլար։
  • Ուկրաինայի ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները մարտական հրաձգությամբ զորավարժություններ են անցկացնում Ղրիմի հետ սահմանին։ Ավելի վաղ նման զորավարժություններ են անցկացվել Դոնբասի մարտական գործողությունների գոտում:
  • Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը «աջ սեկտորից» գրոհայինների է տեղափոխել Դոնեցկի ուղղությամբ։ Հունվարի 6-ին Մոսկվայում մեկնարկում են Դոնբասի իրադրության շուրջ Գերմանիայի եւ ՌԴ-ի ներկայացուցիչների խորհրդակցությունները:
  • Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Կիրիլ Բուդանովը Թուրքիա կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել այդ երկրի ազգային ռազմական հետախուզության ղեկավարի հետ՝ քննարկելով համագործակցության հարցեր։ 

ՆԱՏՕ

  • 2021թ. դեկտեմբերի 30-ին Ուկրաինայի օդային տարածքով անցել են միանգամից երկու արտասահմանյան հետախուզական ինքնաթիռներ։ Մարտական կառավարման Boeing E-8C Joint STARS-ի թիրախավորման ամերիկյան ինքնաթիռն այս պահին շարունակում է աշխատանքը արևելյան ուղղությամբ (Դոնբաս, Ռուսաստանի հետ սահման), իսկ RC-135W Rivet Joint ռադիոէլեկտրոնային հետախուզության Բրիտանական ինքնաթիռը մոնիթորինգ է իրականացնում Սև ծովում ՌԴ հարավային սահմանների երկայնքով: Տարածաշրջան է ժամանել նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի cl-600 ARTEMIS հետախույզը։
  • Ֆինլանդիայի իշխանությունները նշել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հնարավորության և իրավունքի մասին։

ՀԱՊԿ

  • Լեհաստանը հունվարի 1-ից դառնում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նախագահ։ Հայաստանը ստանձնում է ՀԱՊԿ նախագահությունը։
  • ՀԱՊԿ-ի կողմից օգնություն տրամադրելու մասին Ղազախստանի հարցումից հետո երկրի իրադրությունը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները:
  • Ռուսաստանի ՊՆ «Ան-124-100» եւ «Իլ-76» ռազմական բեռնատար ինքնաթիռները բեռնավորվել են և պատրաստվում են ուղևորվել դեպի Ղազախստան։ Ռազմատրանսպորտային ավիացիայի ակտիվացման մասին հաղորդագրությունները համընկել են ՀԱՊԿ-ի՝ Ղազախստան խաղաղապահ ստորաբաժանումներ տեղափոխելու որոշման հետ: