Ալմաթիում այրվում է «Միր» հեռուստառադիոընկերության մասնաճյուղի շենքը

«Միր-24»-ը տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են այրվում

հեռուստադիոընկերության մասնաճյուղի պատուհանները։

Հինգշաբթի օրը «Խաբար-24» հեռուստաալիքը հայտնել է, որ Ալմաթիում հարձակման են ենթարկվել «Միր», «Ղազախստան», «Խաբար», «Եվրասիա» և KTK հեռուստաընկերությունների գրասենյակները։

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել։ Հազարավոր մարդիկ են տուժել, կան զոհեր։ Երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից։ Խաղաղապահներն արդեն սկսել են իրենց առաջադրանքները կատարել Ղազախստանում։ Ըստ իշխանությունների՝ հունվարի 7-ից հանրապետության բոլոր շրջաններում ընդհանուր առմամբ վերականգնվել է սահմանադրական կարգը։ Ամենադժվար իրավիճակը շարունակում է մնալ Ալմաթիում։

Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։