Ղրղզստանի խորհրդարանը հաստատել է ՀԱՊԿ-ի կազմում իր խաղաղապահների ուղարկումը Ղազախստան

Ղրղզստանի խորհրդարանն ուրբաթ հավանության է արժանացրել զինծառայողներին՝ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում Ղազախստան ուղարկելու որոշումը:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, պատգամավորների կայացրած որոշման համաձայն՝ 150 զինծառայող կուղարկվի Ղազախստան, ինչպես նաև 19 միավոր ավտոմոբիլային և զրահատեխնիկա:

Ղրղզական օրենսդրության համաձայն՝ զինծառայողներին արտասահման ուղարկելու մասին որոշումը դիտարկում է խորհրդարանը, որից հետո պատգամավորների որոշումը պետք է ստորագրի երկրի ղեկավարը: Երկրի օրենսդիր մարմինը որոշել էր տվյալ հարցը քննարկել հունվարի վեցին, սակայն քվորումի բացակայության պատճառով արտահերթ նիստը տեղափոխվել էր ուրբաթ: