Վերջին տվյալներով Ղազախստանում ձերբակալվել է ավելի քան 2,3 հազար մարդ

Ուժայինները հինգշաբթի երեկոյան անկարգությունների մասնակիցներից ամբողջությամբ մաքրել են Ալմաթիի Հանրապետության հրապարակը, որը դարձել Է Ղազախստանում անկարգությունների էպիկենտրոնը: Ականատեսների վկայությամբ ՝ կան սպանվածներ եւ վիրավորներ, Սակայն պաշտոնական տվյալներ այդ մասին դեռ չեն ստացվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ ցերեկը իշխանությունները բավարարել են ցուցարարների հիմնական պահանջը` կես տարով սառեցրել են ավտոմեքենաների գազի գնաճի պրոցեսը: Նշվում է նաև, որ անկարգություններին զոհ գնացած անձանց թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Երկրի ԱԳՆ-ի տեղեկությունների համաձայն` այս պահի դրությամբ` զոհվել է 18 ուժային, գրեթե 750-ը` ստացել տարբեր վնասվածքներ: ՏԱՍՍ-ի տեղեկությունների համաձայն` իրավիճակը կայուն է կամ կայունանում է Ղազախստանի մյուս քաղաքներում ու շրջաններում ևս` Նուր-Սուլթանում, Ակտաուում, Շիմկենտում և այլուր:

Նշվում է, որ արդեն երկիր են ժամանել ռուս և բելառուս խաղապահները, իսկ Տաջիկստանից մոբիլիզացնող զորքեր են միացել: Հիշեցնենք՝ իրավիճակը Ղազախստանում սրվեց հունվարի 2-ին, երբ Ժանաոզենում (քաղաք երկրի արևմուտքում գտնվող Մանգիստաու շրջանում) սկսվեցին բողոքի ցույցեր՝ ընդդեմ հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման։

Դրանք այնուհետև վերաճեցին զանգվածային բողոքի ցույցերի ամբողջ երկրում՝ տնտեսական և քաղաքական պահանջներով: Հունվարի 4-ին և 5-ին Ալմաթիում բախումներ են գրանցվել ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև։

Կան զոհեր և վիրավորներ։ Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահը ցրել է կառավարությունը։ Տոկաևը դիմել է ՀԱՊԿ երկրների ղեկավարներին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել երկրում ահաբեկչական սպառնալիքի հաղթահարմանը։