Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ղազախստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը

Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ղազախաստանի իշխանությունների՝ օգնության համար ՀԱՊԿ-ին դիմելու որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին։

«Այս փուլում ես կարող եմ ասել, որ մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Տոկաևի՝ ՀԱՊԿ-ից աջակցություն խնդրելու որոշումը, որ սահմանափակ ժամանակով Ղազախստան ուղարկվի խաղաղապահ ուժեր իրավիճակի կայունացման գործում օգնելու համար»,-ասել է նա։