Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին, իսկ ինքը՝ հանցագործ․ Շարմազանով

Զավեշտ. 2018-ին փողոցի միջոցով Հայաստանում իշխանություն զավթածը հանդես է գալիս իր ղազախ «հեղափոխական եղբայրների» դեմ։

ՀԱՊԿ-ն ամենաշատ վարկաբեկած «վարչապետը» դարձել է ՀԱՊԿ կանոնադրության պաշտպան։

Բա ո՞ր ՀԱՊԿ «նամակ» գրելը գիտես, ինչու՞ 2020-ի նոյեմբերի 16-ին չգրեցիր,երբ թշնամին ակնհայտ հարձակում էր գործել։

Զորք ուղարկելով Ղազախստան՝ Փաշինյանն ընդունում է, որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները ճիշտ էին, իսկ ինքը՝ հանցագործ։

Հ.Գ. «Ինքնիշխան» վարչապետ…վայելեք «հպարտ հեղափոխականներ»։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից