Հերթական լավ լուրն Արցախում․ Արտակ Բեգլարյան

Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հերթական լավ լուրն Արցախում…

Օրեր առաջ Դահրավ գյուղում շահագործման է հանձնվել «100 տուն Արցախում» ծրագրի առաջին տունը, որը կահավորվել է ԱՀ կառավարության կողմից և տրամադրվել տեղահանված ընտանիքի:

Այդ օրն այնտեղ էինք գտնվում նախագծի նախաձեռնող Սամվել Մովսիսյանի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության թիմի հետ միասին: «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող «100 տուն Արցախում» ծրագիրը թևակոխել է նոր փուլ, և հույս ունեմ, որ բազմաթիվ համախոհների աջակցությամբ և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ այն արագորեն նորանոր հաջողություններ կարձանագրի:

Շնորհակալություն այս ծրագրի բոլոր աջակիցներին, որը կարևոր հարթակներից է իրացնելու մեր հայրենակիցների պատրաստակամությունն ու ներուժը Արցախի բնակարանային հիմնախնդրի արագ լուծման համար:

Նախագծին նվիրատվություն կատարելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝

https://www.apreluartsakh.am/donate/»։