ՀԱՊԿ գործընկերներին դիմելը տեղին և ժամանակին եմ համարում. Ղազախստանի նախագահ

ՀԱՊԿ գործընկերներին դիմելը տեղին և ժամանակին եմ համարում։ «ՌԻՍ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել։

Ամեն ինչ սկսվել է երկրի արևմուտքում հեղուկ գազի գնի կրկնակի բարձրացումից հետո՝ մինչև 120 տենգե մեկ լիտրի համար։ Սկզբում Մանգիստաուի մարզում, ապա այլ շրջաններում:

Բազմաթիվ հանրահավաքներ են տեղի ունեցել Ակտաու, Ժանաոզեն և Աթիրաու քաղաքներում։ Ալմաթիում ստիպված են եղել փակել հանրապետության հրապարակը։ Ակտիվիստներն այրել են խարույկները, եղել են նաև հարձակումներ ոստիկանների վրա։ Կան ձերբակալվածներ։ Ընդ որում, կառավարական հանձնաժողովի անդամները Ակտաու քաղաքում ցուցարարների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ հեղուկացված գազի արժեքը կնվազեցնի մինչև 50 տենգե մեկ լիտրի համար: