Շիրակում երկու փոխմարզպետ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Կարեն Մանուկյանին և Ալբերտ Այվազյանին Շիրակի մարզպետի տեղակալներ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Կարեն Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ևս մեկ փոխմարզպետ է նշանակվել՝ ը: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ալբերտ Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: