Ղազախստանում ինտերնետն ամբողջությամբ անջատված է, ցուցարարները գրավել են նախագահի նստավայրը

Ամբողջ Ղազախստանում գրանցվել է ինտերնետի անջատում, այս մասին վկայում է NetBlocks կազմակերպության տվյալները, որը վերլուծում է ինտերնետի աշխատանքը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հաստատված է. Ղազախստանն այժմ գտնվում է ինտերնետի համընդհանուր անջատման մեջ՝ բջջային ինտերնետի մեկօրյա խափանումներից և մասնակի սահմանափակումներից հետո: Դա, ամենայն հավանականությամբ, խստորեն կսահմանափակի աճող հակակառավարական ցույցերի լուսաբանումը», – ասվում է մոնիտորինգի թվիթերյան ռեսուրսում:

«ՌԻԱ Նովոստիի» թղթակիցները համոզվել էին, որ Ղազախստանի որոշ պետական ​​մարմինների կայքերը արտերկրից չեն բացվել, չեն աշխատում նաև տարբեր լրատվամիջոցների կայքերը։

Zakon.kz լրատվական պորտալի տեղեկացմամբ, ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։ Ավելի վաղ «Vласть»  լրատվամիջոցները հայտնել էր, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։
Հիշեցնենք, որ Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում, Նուր Սուլթանում, Մանգիստաու շրջանում արտակարգ դրություն է մտցրել։