Կարծում եմ՝ թուրքերը 345627-րդ անգամ պատասխանեցին այդ հարցին

Վերադառնանք մեր «դարդերին» կամ թուրքերի «ջերմ բարևները»։

Քանզի շուտով Մոսկվայում նախատեսվում է թուրքական ֆաշիստական ռեժիմի և փաշինյանական իշխանության ներկայացուցիչների միջև հերթական հակահայկական «մերձեցման» փարթի, թուրքերը այդ հանդիպմանը ընդառաջ և «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում կրկին «աչքալուսանքն են» ուղարկում Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» և ողջ հայությանը։

Թուրքիայի նախագահ Էրդողանի գրասենյակը պաշտոնապես դիմել է թուրքական պառլամենտ, որ վերջինս զրկի պատգամավորական անձեռնմխելիությունից 28 պատգամավորի, որոնք անցած տարի ապրիլի 24-ին կոչ են արել ներկայիս թուրքական վարչակազմին ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը։

Հիմնականում խոսքը գնում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» խմբակցության պատգամավորների մասին։

Թուրքերը մեղադրում են վերջիններիս` «թուրքական ինքնության և պետության» վիրավորելու և վարկաբեկելու մեջ։

Մի խոսքով, պետք է հստակ ֆիքսել, որ թուրքական հակահայկական ֆաշիստական վարչակազմը հանդիսանում է Հայաստանի իշխանության համար որպես «նորմալ» բանակցային գործընկեր։

Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե էլի ի՞նչ պետք է անեն թուրքերը, որ ի վերջո մենք հասկանանք, թե ուր է մեզ տանում ներկայիս հայկական իշխանության ապազգային թրքամետ քաղաքականությունը։

Հ.Գ․ Հիշում եք այն հանրահայտ, աբսուրդային հարցը՝ ուզո՞ւմ են մեզ թուրքերը կոտորել, թե՞ ոչ ։

Կարծում եմ՝ թուրքերը 345627-րդ անգամ պատասխանեցին այդ հարցին։

https://asbarez.com/erdogan-wants-to-strip-parliamentary…/

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Marine Gharakhanyan