Ռաիսիի այցը Ռուսաստան շրջադարձային է Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում. ՌԴ-ում Իրանի դեսպան

ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Ռուսաստան շրջադարձային կլինի Թեհրանի և Մոսկվայի պատմական հարաբերություններում։ Գրում է IRNA գործակալությունը:

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին IRNA-ին հայտնել է նախագահի՝ Ռուսաստան այցի մասին։ «Նախագահի այցը Ռուսաստան շրջադարձային կդառնա երկու երկրների պատմական հարաբերություններում և կսահմանի երկու երկրների միջև համագործակցության ճանապարհային քարտեզը», – հայտարարել է  նա։

«Նախագահի այցը Մոսկվա կրկնակի կարևոր է՝ հաշվի առնելով միջազգային ասպարեզում իրադարձությունների զարգացումը և հատկապես մեր տարածաշրջանում առկա խնդիրները, և բնական է, որ մեր երկրի թշնամիները փորձում են ինչ-որ կերպ խեղաթյուրել այս ուղևորության էությունը»,- ասելէ նա:

Դեսպանի խոսքով՝ «անկասկած, այսօր, շեշտը դնելով Հեղափոխության գերագույն առաջնորդի հայտարարությունների վրա, Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է երեք գործոնների վրա՝ արժանապատվությունը, իմաստությունը և նպատակահարմարությունը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես մեծ և ազդեցիկ երկիր տարածաշրջանում և միջազգային մակարդակում, վայելում է արտաքին քաղաքականության լիակատար անկախությունը»:

Նա նաև, ի պատասխան հարցին, թե արդյո՞ք այս այցի ընթացքում երկու երկրների միջև երկարաժամկետ համաձայնագիր կստորագրվի, ասել է. «Նախագահի այցի ընթացքում չի ստորագրվի ոչ երկարաժամկետ պայմանագիր, ոչ էլ համագործակցության համապարփակ համաձայնագիր։- Պատճառն այն է, որ համաձայնագրի նախագիծը պատրաստվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից և, բնականաբար, պահանջում է, որ ռուսական կողմը մեկնաբանի այս նախագիծը, որը շատ ժամանակ կխլի և չի ստորագրվի մինչև նախագահի այցը»,- եզրափակել է նա։