Նուր Սուլթանում ևս արտակարգ դրություն է մտցվել

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևն Ալմաթիից հետո արտակարգ դրություն է մտցրել Նուր Սուլթանում: Նախագահի հրամանագիրը հրապարակվել է պաշտոնական կայքում։

Ինչպես գրում է nur.kz կայքը, արտակարգ դրությունը կգործի մինչև հունվարի 19-ը:

Նուր Սուլթան քաղաքում արտակարգ դրության ընթացքում կգործի պարետային ժամ՝ 23:00-ից մինչև 7:00-ը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է Ղազախստանում բողոքի ակցիաներ են հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։