ՆԱՏՕ-ի արտգործնախարարները կքննարկեն ՌԴ պահանջները եվրոպական անվտանգության մասին

ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները հունվարի 7-ին արտահերթ տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու Ռուսաստանի պահանջները եվրոպական անվտանգության հարցերի վերաբերյալ, հայտնել են դաշինքի մամուլի ծառայությունից։ Գրում է tvzvezda.ruն:

«ՆԱՏՕ-ի արտգործնախարարների արտահերթ հանդիպումը տեսակապով տեղի կունենա ուրբաթ՝ հունվարի 7-ին։ Նախարարները կքննարկեն Ուկրաինայի սահմանների շուրջ ռուսական ուժերի կենտրոնացումը և եվրոպական անվտանգության ավելի տարողունակ հարցեր»,- ասված է դաշինքի խոսնակ Օանա Լունգեսկուի պաշտոնական «Թվիթերում»։

Ավելի վաղ հաղորդվել էր, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին որ ՌԴ ԱԳՆ-ը կներկայացնի ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության համաձայն՝ հանդիպումը կկայանա հունվարի 12-ին։ Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հանդիպման հիմնական թեմաները կլինեն եվրոպական անվտանգության հարցերը։