Գերությունից հայրենադարձված զինծառայողի կալանավորման որոշման դեմ բողոքը կքննվի վաղը

Վաղը՝ հունվարի 5-ին՝ժամը 17:00-ին, վերաքննիչ քրեական դատարանը քննության կառնի պաշտպանության կողմի բողոքը ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատությունից զրկված մեր զինծառայողին՝ Սերժիկ Ամիրխանյանին կալանավորելու որոշման դեմ։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Բողոքը ներկայացվել է դեկտեմբերի 14-ին, իսկ բողոքի քննությունը նշանակվել է 22 (!!) օր հետո։ Առհասարակ չեմ հասկանում՝ ինչպես էր կարելի կալանքի վերանայման իրավունքը այսքան ոտնատակ տալ։ Առհասարակ չեմ հասկանում՝ ինչպես էր կարելի այս մարդկանց ազատությունից զրկել։

ՀԳ. Դատավորի անունն է Լուսինե Հովհաննիսյան, սակայն դատական համակարգի պաշտոնական կայքում՝ վերաքննիչի դատավորների բաժնում, նրա անունն առհասարակ հիշատակված չէ»,-գրել է Մելիքյանը։