Ղազախստանի նախագահը ցույցերի ֆոնին ռուսերենով դիմել է ազգաբնակչությանը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևը ռուսերենով դիմել է ազգաբնակչությանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա մասնավորապես հայտարարել է, որ իշխանությունը չի ընկնելու ու կոչ է արել հայրենակիցներին ողջախոհություն ցուցաբերել:

Նա նաև կոչ է արել քաղաքացիներին չտրվել ներսից ու դրսից ասդրիչ կոչերին՝ ցուցարարների պահանջներն անվանելով անօրինական

Նրա խոսքերով, հիմա պետք է ոչ թե կոնֆլիկտ, այլ՝ փոխադարձ վստահություն ու երկխոսություն: