Փարաքարում տեղի կունենա ավագանու նիստ․ օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է

Վաղը՝ հունվարի 5-ին, տեղի կունենա Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ավագանու նիստը։ Օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է։

Նշենք, որ դեկտեմբերի 20-ին Փարաքարում ավագանու առաջին նիստ արդեն տեղի էր ունեցել, սակայն ավագանու անդամներն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։ Ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։