Սերժին հարգողների թիվն այնքան է մեծացել, որ արդեն կարևոր էլ չի, թե ով ինչ է ասում

Եթե Սերժ Սարգսյանի հանդեպ վատ արտահայտվող յուրաքանչյուրին նստեցնես ու հարցնես, թե ո՞րտեղից է այդ մարդու հանդեպ ունեցած իր նեգատիվ վերաբերմունքը և ինչու` չի կարող պատասխանել: Ամենաշատը, ինչ կարող են ասել` հետևյալն է.

-Թալանել է:

-Ու՞մ է թալանել:

-Ժողովրդին:

-Ի՞նչդ է թալանել:

-Կոնկրետ ինձնից ոչինչ:

-Բա դու ժողովուրդ չե՞ս:

-Ես ինձ նկատի չունեմ:

Կամ`

-Արցախը վաճառել է 30 տարի առաջ, գցել մեղքը նիկոլի վրա:

-Բայց 30 տարի առաջ նա Արցախն ազատագրել է: Նույն պահին վաճառե՞լ:

(լռություն)

-Ազատագրել է, որ վաճառի թանկով: Նույն պահին չեմ ասում, մի տարի հետո:

-Փող է՞ վերցրել այսինքն:

-Այո´:

-Բա եթե փող է վերցրել, գնորդն ինչու՞ չի վերցրել իր ապրանքը 30 տարի:

-Դե… ես տենց բաներից չեմ հասկանում…

Կամ`

-Կազինոներում խաղացել է, եղբայրն էլ 50-50 փայատեր էր ամեն տեղ, նույնիսկ կարմիր գծերի ու տեսախցիկների մեջ:

-Ապացույց ունե՞ս, որ խաղացել է: Մտքովդ չի անցե՞լ, որ սուտ բամբասանք է:

-նիկոլն ա ասել:

-նիկոլն ապացուցել է՞:

-Չէ:

-Իսկ նիկոլը կարող է՞ր ապացուցել, եթե ուզենար:

-Դե հա:

-Իսկ եղբոր 50-50-նն ինչու՞ չապացուցեց, մի բան էլ հերքեցին:

-Չգիտեմ:

-Իսկ հիմա կարմիր գծերն ու տեսախցիկներ չկա՞ն:

-Կան: Ավելի շատ են…

Կամ`

-Պետոն դուրս չէր գալիս, Պողոսը լկտի էր, Պետրոսը կաշառակեր էր…

-Բա Սերժն ի՞նչ կապ ուներ:

-Դե նրա օրոք էր:

-Նրա օրոք կամ ուրիշի օրոք չի լինու՞մ, որ ամեն գյուղում մեկ է շուն կա:

-Լինում է:

-Հիմա Սերժը քեզ ի՞նչ է արել:

-Կոնկրետ ինձ` ոչինչ:

Եվ այդպես շարունակ:

Ոչ ոք չի կարող պատասխանել հստակ, թե ինչ է արել իրեն Սարգսյանը, որ իրեն չեն սիրում: Ասեմ ավելին. Սերժին հարգողների թիվն այնքան է մեծացել, որ արդեն կարևոր էլ չի, թե ով ինչ է ասում:

Կան փաստեր, և վերջ:

Մի բան կավելացնեմ.

Բոլոր ժամանակներում և միշտ, թե՜ քաղաքականության մեջ, թե՜ կյանքում գտնվում է մի այծ, ով քո մասին կհորինի ինչ-որ անհեթեթություն,

մի կով, ով ոչ միայն կտարածի այդ կեղծիքը, այլ մի բան էլ իր կողմից կճոխացնի ու կհորինի մի բան,

և ոչխար, ով այս ամենին կհավատա:

Կամ դուք նշվածներից մեկն եք, կամ դուք խելքի եք գալիս:

Աննա Հովների ֆեյսբուքյան էջից