Ռուս խաղաղապահները Սուրբ ծննդի նախօրեին ապահովել են մոտ 2 հազար մեքենաների անվտանգ մուտքը Արցախ

Քրիստոնյա աշխարհի մեծ տոնի՝ Քրիստոսի ծննդյան տոնակատարության նախօրեին ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են մոտ 2 հազար ավտոմեքենաների անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ դիտակետերով եւ Լաչինի միջանցքով, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Լեռնային Ղարաբաղում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները հունվարի 6-ին տոնում են Քրիստոսի հայտնությունը, որը միավորում է Ծնունդն ու Մկրտությունը։ Դա կապված է այն բանի հետ, որ Հայ եկեղեցին  չի մասնակցել Քաղկեդոնի 451թ. ժողովին, որտեղ ընդունվել է, որ Ծնունդն ու Մկրտությունն առանձին տոնվեն։ Ռուսաստանցի խաղաղապահները հայրենակիցների հետ Ստեփանակերտ քաղաքում խաղաղապահ զորակազմի տեղակայման տարածքում քրիստոնեական եկեղեցում կտոնեն Սուրբ ծնունդը հունվարի 7-ին, իսկ Մկրտությունը՝ հունվարի 19-ին։