Ինչո՞ւ պատերազմ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանը։

Պետությունը, պետականությունը, ժողովրդին վերացնելուց առաջ նախ հարկավոր է ոչնչացնել նրա մշակույթը, զրկել նրան մշակույթի կրող լինելուց։ Մի բան, որն իրականացրել են մեզանում տարիներ շարունակ, իսկ այսօրվա իշխանությունների կառավարման տարիներին դա հատուկ նպատակ դարձավ՝ մեր տեսակը թուլացնելու, զինաթափ անելու դավադիր միտումով։ Հաղորդման հյուրն անդրադարձավ վերջին տարիներին մշակույթի ոլորտում իրականացվող սպանդին, և մշակույթի գործիչների ներուժի փոշիացմանը։ Ո՞վ է այսօր մշակույթի գործիչը, ի՞նչ գաղափարների ու արժեքների կրող է, ի՞նչ ներուժ ունի նա իր տեսակին կրթելու և առաջնորդելու համար։

Հաղորդման ընթացքում ցուցադրվեցին Սամվել Թադևոսյանի «Խրամատային մշակույթ» ֆիլմաշարի երկու տեսահոլովակները՝ «Ինչո՞ւ պատերազմ» և «Խրամատային գեղարվեստ» վերնագրերով, որոնցում ներկայացված են Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթի և նրա երկու որդիների կերպարները։

Սամվել Թադևոսյանը խոսեց նաև այսօր անազատության մեջ գտնվող Աշոտ Մինասյան-Երկաթի, Առուշ Առուշանյանի, Գառնիկ Իսագուլյանի կալանավորումներից և դրանց նպատակներից։ Ակնհայտ շինծու, կեղծ գործերով մարդկանց ձերբակալելով և կալավորելով՝ իշխանությունները մեկուսացնում են հայրենասեր և հայրենիքի փրկության համար քայլեր ձեռնարկող քաղաքական, հասարակական ու ռազմական գործիչներին, որպեսզի թուրքական շահերը սպասարկող և պարտադրված նպատակներն առանց խոչընդոտների ի կատար ածեն։

Մանրամասները՝ տեսանյութում