Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը

Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան հայտարարել է, որ Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է դիվանագետը թուրքական Daily Sabah թերթին տված հարցազրույցում:

Անցած շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ նիստին, որը նախատեսված է Թուրքիայում:

«3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները ՝ փոխարտգործնախարարների գլխավորությամբ:

Հանդիպումից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Վրաստանը չի ներկայանա այսպես կոչված «3+3» ձևաչափով հանդիպմանը: