Դավիթ Տոնոյանը նո՞ր է հասկացել

Հայաստանի նախկին ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը պատասխանել է մի քանի ԶԼՄ-ների հարցերի… ու բացի մի քանի բացահայտումներից զատ նաև եկել այն եզրակացության, որ «գործ ունենք իրեն և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ»…

Զարմանալի է, որ ձերբակալվելուց հետո նոր է Դավիթ Տոնոյանը դա հասկացե՞լ… Իսկ երբ ձեռնոցի պես Նիկոլ Անհողը փոխում էր բանակային կորպուսների հրամանատարներին, ԶՈՒ ԳՇ պետերին և այլ անտրամաբանական և անիմաստ կարդարյին նշանակումներ էր անում նույն պաշտպանական ոլորտում և կադրային ջարդ էր կազմակերպում, Տոնոյան Դավիթը չէր հասկանո՞ւմ, որ հենց այդ ժամանակվանից էր Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող թերուսը վարկաբեկում պաշտպանական համակարգը, որի մեջ նա էլ է ներգրավված եղել, այլ ոչ թե այն սկսվեց իր և իր մի քանի գործընկերների ձերբակալումով… 

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից