Վերջին օրերին սխալ տեղեկություններ տարածվեցին Բայդենի կողմից ստորագրված մի օրենքի մասին

Վերջին օրերին սխալ տեղեկություններ տարածվեցին Բայդենի կողմից ստորագրված մի օրենքի մասին, ըստ որի այդ օրենքում լուրջ պրոհայկական և հակաադրբեջանական ձևակերպումներ կան: Խնդիրը նրանում է, որ սխալմամբ հայկական ԶԼՄ-ները հղում էին կատարում մի նախագծի վրա, որը չէր ընդունվել Կոնգրեսի կողմից և մնացել էր նախագիծ:

Առաջին տեխնիկական վրիպակը կարծես թե եկավ «Արմենպրեսի» դեկտեմբերի 30-ի այս հոդվածից (https://armenpress.am/arm/news/1072068.html…), որին հղում տալով ամբողջ մամուլով և սոցիալական հարթակներով սխալ տեղեկությունը տարածվեց:

«Ամերիկայի Ձայնի» կողմից սխալ հղումն ուղղվեց, երբ մատնանշեցի դրա մասին, ինչի համար շնորհակալ եմ գործընկերներիս:

Ինքս օրենքի մասին գրառում եմ արել դեկտեմբերի 30-ին:

Օրենքի ճիշտ հղումը սա է: https://www.congress.gov/…/117…/senate-bill/1605/text…

Armenpress 

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից