Մայրաքաղաքում սկսվել են ձնամաքրման աշխատանքները. Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները: Այս պահին Երևանի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ: Ըստ անհրաժեշտության «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը կավելացնի աշխատանքներում ներգրավված տեխնիկայի քանակը: Մայրաքաղաքի բոլոր փողոցներն այժմ երթևեկելի են:

Երևանի քաղաքապետարանը հիշեgնում է, որ ձմռան ամիսներին պարտադիր է երթևեկել բաgառապես ձմեռային անվադողերով և չվտանqել ինչպես սեփական, այնպես էլ փողոgային երթևեկության մյուս մասնակիgների կյանքն ու առողջությունը: