Հղկվում է միասնական փաթեթ. Ռուդենկոն` Հարավային Կովկասում ապաշրջափակման մասին

Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում կարևորագույն ուղղություններից է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին․ «Խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանն այս գործընթացի անմիջական մասնակիցն է»,- ասել է նա:

Նա նշել է, որ ընթացիկ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ ազդակ են տվել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները․ «Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների չափանիշների մշակման և կոնկրետ նախագծերի մեկնարկին անցնելու վրա»,-ասել է Ռուդենկոն: