Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները եւ հաստատել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման մտադրությունը, հայտնում է Կրեմլի կայքը։

«Շոշափվել են նաեւ միջազգային թեմաներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող իրավականորեն ձեւակերպված համաձայնագրերի մշակման մասին հայտնի առաջարկները, իրավիճակն Անդրկովկասում, սիրիական եւ լիբիական կարգավորման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։