Շահեն Պետրոսյանը տարիներ առաջ Հայաստանից փախել է Մոսկվա՝ տարբեր մարդկանցից խոշոր պարտքեր վերցնելու և չվերադարձնելու պաճառով

Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների անվան տակ հանդիպած բոլոր մարդիկ «Հայ իրավաբանների ասոցիացիայի» անդամներ են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հանդիպումը կազմակերպել է նշված ասոցիացիայի նախագահ Շահեն Պետրոսյանը, որին Փաշինյանը պաշտոն է խոստացել ԵԱՏՄ-ում:

Mediaport-ին հաջողվեց պարզել, որ Շահեն Պետրոսյանը տարիներ առաջ Հայաստանից փախել է Մոսկվա՝ տարբեր մարդկանցից խոշոր պարտքեր վերցնելու և չվերադարձնելու պաճառով:

Շահեն Պետրոսյանը Հայաստանում մեղադրվել է քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի խարդախություն): Որդու «քաջագործությունների» պատճառով վերջինիսի հայրը՝ Տիգրան Պետրոսյանը, Մալաթիայի դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել և հեռացել:

Նշենք, որ շարքային քաղաքացիների անվան տակ Փաշինյանի հետ այսօր հանդիպած ասոցիացիայի բոլոր անդամներին նախապես հարցեր են բաժանված եղել, որոնք վերջիններս ուղղել են նրան: