Ապրիլի 7-ից սկսել են գործել Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները

Ապրիլի 7-ից ուժի մեջ են մտել ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, ինչպես նաև այդ կառույցի չորս պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչության պետ Իսմայիլ Դեմիրի ու նրա տեղակալի նկատմամբ պատժամիջոցները, հայտնել է ermenihaber-ը:

ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի վաղ որպես հիմնավորում նշել էր Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ Թուրքիայի համագործակցությունը:

Ըստ այդ պատժամիջոցների՝ վերոհիշյալ պաշտոնյաներին կարգելվի մուտք գործել ԱՄՆ-ի տարածք, իսկ նրանց բոլոր ակտիվներն այդ տարածքում կարգելափակվեն:

Բացի դրանից, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը չի կարողանա արտահանման արտոնագիր ստանալ ԱՄՆ-ից, ինչպես նաև վարկեր ամերիկյան ու միջազգային ֆինանսական հաստատություններից։