Թող հայ այրերը լինեն հաղթանակած, հպարտ, պատվախնդիր․․․ և կանանց, մայրերի փխրուն ուսերին ոչ թե ծանրանան փորձությունները, այլ սիրով փարվեն հարազատ մարդիկ․ Սեյրան Օհանյան

Ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, երբ Գաբրիել հրեշտակը, հայտնվելով նրան, ասաց․ «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Դու կծնես մի որդի։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորելով մեր մայրերին, կանանց, քույրերին՝ սրտանց մաղթում եմ, որպեսզի այս գեղեցիկ ավետիսը «օրորոցային վրեժի» խորհուրդը դառնա և փրկության նոր հույսեր, նոր խինդ ու սփոփանք պարգևի հայ օջախներին։

Թող հայ այրերը լինեն հաղթանակած, հպարտ, պատվախնդիր․․․ և կանանց, մայրերի փխրուն ուսերին ոչ թե ծանրանան փորձությունները, այլ սիրով փարվեն հարազատ մարդիկ։

Խաղաղություն, երջանկություն եմ մաղթում բոլորիդ։