«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանն ազատ է արձակվել

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանն ազատ է արձակվել, այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Բաժնից դուրս եմ եկել: Ոստիկանության գործողությունները վիճարկվելու են:  Ուժ գործադրած ոստիկանները ենթարկվելու են ծառայողական քննության: Դավաճան վիժվածքը դատվելու է»,– գրել է նա:

Ավելի վաղ նա ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ Ապրիլի 7-ի օրով հայ կանանց նկատմամբ բռնությունը կանխելու նպատակով միջամտելու համար բերման է ենթարկվում Էրեբունու բաժին: «Բնականաբար պաշտպան հարկավոր չէ։ Վիժվածք դավաճանը պատասխան է տալու»,– գրել էր նա:

Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կանայք ակցիա են իրականացրել կառավարության մոտ: Նրանք կարմիր մեխակներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ, փորձել ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել շենք: Ոստիկանների և կանանց միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով 15 անձ է բերման ենթարկվել, մասնակիցներից ոմանց ինքնազգացողությունը վատացել էր։