Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող 15 անձ է բերման ենթարկվել. Ոստիկանություն

Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնող 15 անձ է բերման ենթարկվել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ 15 անձ է բերվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կանայք ակցիա են իրականացրել կառավարության մոտ: Նրանք կարմիր մեխակներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ, փորձել ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել շենք: Ոստիկանների և կանանց միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանություն: