Նոր ձերբակալություններ Թուրքիայում

Թուրքերի մեջ հերթական խուճապային իրարանցում է: Այն սկսվել է, երբ մի խումբ պաշտոնաթող թուրք զինվորականներ բաց նամակ են հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, մի խումբ նախկին ծովակալներ ապրիլի 3-ի իրենց ուղերձում նշել են, որ Սևծովյան նեղուցների օգտագործման ներկայիս կարգավիճակն ու ռեժիմը հաստատող Մոնտրոյի կոնվենցիայի ապագան կասկածի տակ դնելը  կառավարության սխալ քաղաքականություն է: Նշվել է նաև, որ 1936 թ. պայմանագիրը Սև ծովում խաղաղության երաշխիք է, ապրիլի 5-ին հստակեցրել է «Bloomberg» գործակալությունը: Ծովակալների դեմարշի նախապատմությունը հետևյալն է. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Էրդողանը նեղուցների պայմանագրից դուրս գալու իրավունք ունի համաձայն կանոնների, «եթե ցանկանա», չնայած ավելի ուշ օրենսդիր մարմնի նախագահը վերապահում արեց, հայտարարելով, որ փորձում էր միայն ընդգծել նախագահի լիազորությունները, և նկատի չուներ կոնկրետ քաղաքական օրակարգը: Այնուամենայնիվ, Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 թոշակառու ծովակալներ անմիջապես հայտարարություն են տարածել՝ դատապարտելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP)՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկելու» համար: «Տագնապալի է, որ Մոնտրոյի կոնվենցիան բաց է քննարկման համար ինչպես «Ստամբուլ» ջրանցքի կառուցման, այնպես էլ նրա, ով իրավունք ունի չեղյալ հայտարարել միջազգային պայմանագրերը»,- ասվում է նախկին ծովակալների հայտարարության մեջ:

Էրդողանը, իհարկե, արձագանքել է: Դրանից հետո նա ապրիլի 5-ին հրավիրել է երկրի նախարարների կաբինետի արտահերթ նիստ, և լրատվամիջոցները հայտնում են, որ պաշտոնաթող թուրք ծովակալների դեմարշը մեկնաբանվում է որպես ուղղակի մարտահրավեր իշխանություններին: Լրատվամիջոցները գրում են, որ կառավարության արտակարգ նիստից հետո պետք է տեղի ունենար Թուրքիայի ֆաշիստ նախագահի արտակարգ հանդիպումը իշխող կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի հետ: Իսկ ապրիլի 5-ի երեկոյան Անկարայից լուրեր եկան այն մասին, որ թուրքերը սկսել են ձերբակալել իրենց ծովակալներին: Անկարայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ 10 անձի նկատմամբ ձերբակալման օրդեր է տրվել: Թե ինչ մեղադրանք պետք է առաջադրվի «չարամիտների» դեմ, չի նշվում:

Բայց տխրահռչակ «Պանդորայի արկղը», ըստ ամենայնի, բաց է երկար ժամանակով և շարունակում է «ավազ լցնել» Էրդողանի ու իշխող կուսակցության գլխին: Թուրքիայի մի խումբ նախկին խորհրդարանականներ ապրիլի 5-ին հայտարարություն էին տարածել՝ ի պաշտպանություն երկրի կենսաթոշակառու ծովակալների կոչի, այդպիսով դառնալով երրորդ հանրային խումբը, որը դեմ էր արտահայտվում Մոնտրոյի 1936 թվականի կոնվենցիայի վերանայմանը: Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ, բայց նույնպես ծովակալներից հետո, ելույթ են ունեցել նաև Թուրքիայի դիվանագիտական ​​կորպուսի որոշ նախկին ներկայացուցիչներ, հայտնում էր թուրքական «Duvar» լրատվական գործակալությունը: Նախկին պատգամավորների հայտարարության մեջ ասվում է. «Անհնար է քննարկել մեր հանրապետության հիմնական հատկությունները: «Ստամբուլ» ջրանցքը չի կարող կառուցվել: «Մոնտրեն» չի կարող բաց լինել քննարկման համար»: Միևնույն ժամանակ, շեշտվում է, որ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, երբ խոսքը վերաբերում է երկրի շահերին: «Դա քաղաքացիների և՛ իրավունքն է, և՛ պարտականությունը», – հայտարարել են նախկին օրենսդիրները՝ նշելով, որ երեք խմբերն էլ անհրաժեշտ են համարել հրապարակել իրենց բողոքարկումները նախորդ ամիս «Ստամբուլյան կոնվենցիայից» Էրդողանի «հակասահմանադրականորեն» դուրս գալուց հետո: «Մենք սխալ ենք համարում պնդել Ստամբուլի ջրանցքի կառուցումը, որը կծառայի այլ պետությունների հավակնություններին Թուրքիայի դեմ և կբացի Մոնտրոյի կոնվենցիան քննարկման համար», – նշել են նախկին պատգամավորները՝ անդրադառնալով արհեստական ​​ջրատարի կառուցմանը:

Խնդիրը նորը չէ, և հայտնի է, թե ինչ համաշխարհային շրջանակներ են դրդել Էրդողանին՝ վերանայել Սևծովյան նեղուցների մասին Մոնտրոյի կոնվենցիան՝ ձգտելով սանձազերծել Երրորդ աշխարհամարտը: Այս շրջանակները վերջերս հպարտությամբ հայտարարեցին, որ հաստատել են իրենց ներկայությունը Սև ծովում, «որպեսզի ռուսները չմտածեն, որ սա Ռուսական ներքին լիճն է»: Խոսքը, իհարկե, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և… Իսրայելի մասին է`Արևելքի նկատմամբ Թուրքիայի ագրեսիվության հիմնական պատվիրատուի: Մի քանի տարի անընդմեջ, և դա այն բանից հետո, երբ 2012-ին թուրքերը «երկրորդ ճակատ» բացեցին Սիրիայի դեմ և իրենց տարածքը տրամադրեցին ահաբեկիչներին, որոնք նախկինում «պատրաստվել էին» Կոսովոյի գրավյալ հատվածում գտնվող ամերիկյան «Բոնդսթիլ» բազայում, Էրդողանը սպառնում է, որ թուրքերը դուրս կգան Մոնտրոյի կոնվենցիայից և իրականում «կփակեն» Սևծովյան նեղուցները. կարծում ենք, որ բոլորը հասկանում են, թե ում համար են թուրքերը ցանկանում փակել նեղուցները: Էրդողանը համառորեն շարունակում է վերաբերվել արհեստական ​​ջրուղու նախագծին՝ Ստամբուլյան ջրանցքի կառուցմանը, որը կստեղծի մեկ այլ, բայց արդեն արհեստական ​​նեղուց Թուրքիայի մայրաքաղաքի արևմտյան ծայրում: Երկրի կառավարությունն ասում է, որ ջրանցքը կօգտագործվի բնապահպանական մեծ ռիսկ ունեցող նավերի համար, ինչպիսիք են նավթատարները, Բոսֆորում երթևեկությունը նվազեցնելու համար: Միևնույն ժամանակ նշվում է, որ ոչ սևծովյան երկրների ռազմանավերի համար սահմանափակող ռեժիմը, որը գործում է Մոնտրոյի կոնվենցիայով (նրանք կարող են մտնել Սև ծով և այնտեղ մնալ ոչ ավելի, քան 21 օր), չի տարածվի Ստամբուլյան ջրանցքի վրա: Ամեն ինչ պարզ է, չէ՞: Թուրքերը անարգել անցում են բացելու դեպի Սև ծով ամերիկյան և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների ռազմական նավատորմի համար: Թուրք ծովակալները թուրքամետ քարոզիչներ չեն ԱՄՆ-ում կամ մեր Հայաստանում, թուրք ծովակալները շատ լավ գիտեն, որ ՌԴ Սևծովյան նավատորմի նավարկող միայն մեկ «ժանգոտ» (ինչպես ասում են Արևմուտքում և Հայաստանում…) կրեյսեր «Մոսկվան» ի վիճակի է ամբողջությամբ ոչնչացնել ամբողջ թուրքական ռազմական նավատորմը, և՝ ոչ միայն թուրքական…

Սերգեյ Շաքարյանց