Ոստիկանը հարվածել է լրագրողին․ ՄՊ (տեսանյութ)

Ապրիլի 7-ին՝  Կառավարական առաջին շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ, ոստիկանները հերթական անգամ ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ։ Ոստիկաններից մեկը հարվածներ է հասցրել լրագրողին՝ խոչընդոտելով նրա մասնագիտական աշխատանքը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերջին շրջանում բազմիցս ֆիքսել է այն դեպքերը, երբ ուժային կառույցների ներկայացուցիչները լրագրողների հետ շփման շրջանակներում անհանդուրժող վերաբերմունք են ցուցաբերում։ Սա խախտում է խոսքի ազատության թե՛ ներպետական, թե՛ միջազգային օրենքները։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ոստիկանությունից և բոլոր ուժային կառույցներից չանցնել բարեկրթության սահմանները, չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը և դեմ չգնալ ներպետական և միջազգային օրենքներին։