Հայաստանի ապագան ու այս իշխանությունների գոյությունն այլևս անհամատեղելի են. Աննա Հակոբյան

«ՎԵՏՕ» շարժման կին անդամները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով գնում են դեպի Կառավարություն։

«Իշխանությունը զավթել են թուրքեր, որոնք անթաքույց սեր են խոստովանում Էրդողանին և պատրաստ են մոռանալ պահանջատիրության մասին, և առհասարակ, պատրաստ են փակել ցեղասպանության հարցը»,- ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով, իրենք պատահական չեն ընտրել ապրիլի 7-ը՝ իրենց ձայնը հնչեցնելու համար։ Ըստ նրա, կանայք երբեք չեն երազել ակցիաներ անելու և բերման ենթարկվելու մասին, բայց քանի որ այժմ բոլորի կյանքը կանգ է առել, իրենք որոշել են իրենց տոնը նշելու փոխարեն դուրս գալ փողոց։

«Մենք այսօր ունենք գոյության պայքար, սա ազատագրական պայքար է, և մենք այլևս իրավունք չունենք պարզապես լռել ու մտածել՝ սա կնոջ գործ չէ։ Այս ամենն արդեն դուրս է եկել ներքաղաքական պայքարի և այս իշխանություններին հեռացնելու տրամաբանությունից։ Մենք այսօր պատրաստվում ենք թուրքական ֆեսը դնել այս իշխանություների գլխին ու վռնդել նրանց մեր կյանքից ու մեր երկրից, քանի որ Հայաստանի ապագան ու այս իշխանությունների գոյությունն այլևս անհամատեղելի են»,- շեշտեց Աննա Հակոբյանը։

Նա հավելեց, որ այսօր փողոց են դուրս եկել կանայք, որոնք վճռական են տրամադրված ու հետքայլ չեն անելու.

«Այո՛, լինելու են գործողություններ, այս պահին որևէ բանի մասին չեմ ուզում բարձրաձայնել։ Մեր գործողությունները լինելու են օրինական։ Մենք այսօր կարձանագրենք, որ այս իշխանությունները ոչ միայն թրքահպատակ են, այլ նաև թուրք են»։

Աննա Հակոբյանի խոսքով, հայ կանայք, հայ մայրերն այլևս չեն լռելու, նրանք չեն հանդուրժելու այս իշխանություններին։

«Փաշինյանը միակ թուրքը չէ՝ ներդրված Կառավարությունում, իր խմբակում էլ բոլորը թուրքեր են, թուրքի շահը անթաքույց սպասարկողներ»,- եզրափակեց խոսքը նա։