Ոստիկանները Կառավարության մոտից բերման են ենթարկում «ՎԵՏՕ» շարժման կին անդամներին. ՈՒՂԻՂ

«ՎԵՏՕ» հասարակական–քաղաքական շարժման անդամները քայլերթ են անում։ Նրանք Շառլ Ազնավուրի հրապարակից գնում են Կառավարության շենք։ Ավելի վաղ շարժումը հայտարարություն էր տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Կոչ բոլոր հայ կանանց և մայրերին

Խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից անցել է շուրջ 5 ամիս, և արդեն ակնհայտ է, որ պատերազմի հետևանքների ծանրության մեծ մասն իրենց վրա են ընդունել հայ կանայք:
Առ այսօր դավաճան իշխանությունները շարունակում են պահել մեզ անորոշության մեջ՝ դիտավորյալ թաքցնելով մեր զոհերի, վիրավորների, գերիների ու անհետ կորածների իրական թիվը:

Հազարավոր հաշմանդամների սոցիալական, հոգեբանական խնդիրների ծանրությունը մնացել է հայ կանանց և մայրերի ուսերին: Որդեկորույս մայրերը զրկված են իրենց զավակների մահվան իրական հանգամանքներն իմանալու, իսկ նրանցից շատերն՝ անգամ նրանց մարմինները հողին հանձնելու հնարավորությունից: Հատկապես ծանր վիճակում են հայտնվել անհետ կորածների և գերիների մայրերն ու կանայք: Անորոշությունն այն աստիճանի է հասել, որ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին անտառներում ու սարերում փնտրող մայրերը երազում են գոնե զավակների դիակները գտնել՝ չիմանալով անգամ՝ ո՞ղջ են նրանք, գտնվում են գերության մե՞ջ, թե՞ զոհված: Իսկ գերության մեջ գտնվողների մայրերն ամիսներ շարունակ մղձավանջ են ապրում՝ սպասելով իրենց զավակների վերադարձին:

Ակնհայտ է, որ այս ամենը հետևանք է կապիտուլյանտ իշխանության դավաճանության և հանցավոր անգործության: Սա բավարար չէ՝ նրանք շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներին՝ անամոթաբար շահարկելով հայ մայրերի վիշտն ու ցավը:

Սիրելի մայրեր, կանայք և աղջիկներ, շուտով ապրիլի 7-ն է՝ Մայրության և գեղեցկության տոնը, որը կվերածվի տղամարդկանց անիմաստ շնորհավորական ուղերձների ու կենացների մարաթոնի, ինչն այս իրավիճակում ավելի շատ ծաղրի է նման: Իրական տղամարդկությունը կենացներով ու ծաղիկներով չի դրսևորվում. դա կենսակերպ է, վարքականոն»։

Tert.am-ի ուղիղ միացումը